Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Կարեն Կարապետյանն իր մեկ այլ որոշմամբ Գառնիկ Բադալյանին ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից
karavarutyun

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 21­-ի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։ Վարչապետը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18­-ի ՆՀ­174­Ն հրամանագրով սահմանված կարգի 121­-րդ կետի 6-­րդ ենթակետը։

Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝ Կարեն Կարապետյանն իր մեկ այլ որոշմամբ Գառնիկ Բադալյանին ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

*

*