Տիգրան Բալայան. «Թռչում ենք Բրյուսել»

«Բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին են»։
tigran-balayan

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղի է համարում բանակցությունները: «Թռչում ենք Բրյուսել՝ Հայաստանի և Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիպման նպատակով: Բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին են»,- այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Տիգրան Բալայանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

*

*