Տիգրան Ավինյանը պարզաբանել է

Տիգրան Ավինյանը անդրադարձել է իր անվան հետ կապվող ընկերության շուրջ բարձրացած աղմուկին։
tigran-avinyan

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անվան հետ կապվող ընկերության շուրջ բարձրացած աղմուկին:

Նա նշել է, որ դրամաշնորհի տրամադրման գործընթացում շահերի բախում չկա, եւ հրապարակված հոդվածներն իր դեմ պատվիրված մեդիաարշավ է որակել: Նաեւ վստահություն է հայտնել, որ պատվիրատուներն իր քաղաքական թիմից չեն, սակայն կարող են լինել կառավարման համակարգից:

Հիշեցնենք, որ նախկինում փոխվարչապետի պաշտոնակատարին, իսկ այժմ նրա եղբորը պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ից 16 մլն դրամ անհատույց գրանտ է ստացել` չրի բիզնեսը զարգացնելու համար:

*

*