Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին

Քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
tigran-avinyan

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին  ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրույց է ծավալվել Հայաստանում փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հեռանկարների և մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման և թվայնացման օրակարգի համատեքստում: Տիկին Ժենեստը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել  «Լա Փոստ»-ի կողմից պետական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել թեմայի առնչությամբ երկխոսությունը և քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության և փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման դաշտում:

*

*