Տիգրան Ավինյան՝ ոչ թե ցանկանում ենք ձուկ բաժանել մարդկանց, այլ օգնել այդ ձուկը բռնել

Երկրի զարգացման համար պետք է աշխատատեղեր բացել այստեղ:
tigran-avinyan

 

Այսօր «Մեդիա կենտրոնում»  «Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումներ, թե՞ անիրականանալի խոստումներ» թմայով քննարկում է կայացել: Բանախոս Տիգրան Ավինյանը պարզաբանելով, թե ինչու «Ելք» դաշինքում սոցիալական ուղղվածության թեմայով ծրագրային դրույթները խորացված չեն, ասաց՝  ոչ թե ցանկանում են ձուկ բաժանել մարդկանց, այլ օգնել այդ ձուկը բռնել: Հավելեց նաեւ, որ երկրի զարգացման համար պետք է աշխատատեղեր բացել այստեղ: Ինչպես նաեւ անդրադարձավ առողջապահական ոլորտին ու դրա կարեւորությանը:

«Ինստիտուտներ կգործեն Հայաստանում, եթե գործի ժողովրդավարական համակարգը, դատական համակարգը, հարկային կադաստրներն իրենց հստակ գործառույթներն իրականացնեն: Բոլոր մարդիկ հնարավորություն կունենան գտնել իրենց տեղը ե′ւ մասնավոր սեկտորում ե′ւ պետական սեկտորում: Դա է ճիշտ, առողջ պետական զարգացման մոդելը մեր կարծիքով»,- նշեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Տիգրան Ավինյանը:

 

*

*