Նախագահ Սարգսյանն այցելել է Թեյդե աստղադիտարան

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է Թեյդե աստղադիտարան։
trede-astxaditaran

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է Թեյդե աստղադիտարան։

Նախագահը ծանոթացել է աշխարհի ամենամեծ՝ Լա Պալմայի Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակին և աշխարհի՝ մեծությամբ 3-րդ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի շուրջ 50 մետր։

Նախագահ Սարգսյանը Թեյդեի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։

 

*

*