Ճնշումները Հայաստանի նկատմամբ զիջումների թեզը շեշտադրելու միջոցով են փորձում բանեցնել․ Պողոսյան

․․․հույս ունեն, որ նոր իշխանությունը զիջումների կգնա:
tevan-poxosyan

Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, թե Արդբեջանը պատրաստ է իր կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տալ, հայկական կողմից նախ արտգործնախարարությունն արձագանքեց՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն իր կամքը չորոշել: Հաջորդիվ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքեց ու հորդորեց Մամեդյարովին այդ առաջարկը Արցախի ժողովրդին ներկայացնել ու Արցախի հետ բանակցել:

Սոցցանցերում բազմաթիվ քննադատություններից հետո Միրզոյանը լրացում կատարեց գրառման մեջ՝ «Արցախի անվտանգությունն Ադրբեջանի կազմում որեւէ մակարդակի ինքնակառավարման շրջանակում չի կարող ապահովվել»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի կարծիքով՝ արցախյան հարցի շուրջ ներկա փուլում տեղեկատվական պատերազմի ակտիվություն է նկատվում՝ ճնշումները Հայաստանի նկատմամբ ոչ թե դիվերսիաների ու սպառնալիքների, այլ զիջումների թեզը շեշտադրելու միջոցով են փորձում բանեցնել: Թե ինչպես կստացվի դիմագրավել այդ ճնշումներին եւ մեր մոտեցումներն առաջ տանել՝ կախված է նաեւ նրանից, թե դիվանագիտական ինչ ռազմավարություն է կիրառվում:

Տեղեկատվական նման արշավը, ըստ Պողոսյանի, ոչ միայն Ադրբեջանն, այլեւ միջազգային դերակատարներն են ուղղորդում՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից ելնելով հույս ունեն, որ նոր իշխանությունն այս հարցում զիջումների կգնա:

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*