Իրանցի լրագրողներն այցելելել են Թեհրանի հայկական եկեղեցիներ

Միջոցառում՝ լրագրողի օրվա կապակցությամբ։
tehran-lragroxner-hayoc-tem

Օգոստոսի 8-ին Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին իրանական ԶԼՄ-ների՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ:

Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպեցին համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ ունեցան Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Վարդանը, ովքեր ներկայացրեցին իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը:

Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանն ընթերցեց Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ դեսպան Արտաշես Թումանյանի շնորհավորական ուղերձը:

*

*