Թբիլիսիում քննարկում են բրյուսելյան գագաթաժողովի արդյունքները

Հայաստանի «Եվ֊եվ»֊ի քաղաքականությունը՝ որպես հաջողված օրինակ
em-hamajoxov-tbilisi

Թբիլիսիում մեկնարկել Է «Եվրամիությունը եւ գործընկերները. բազմազանություն ուժեղ միասնության համար» միջազգային միջխորհրդարանական խորհրդաժողովը Եվրամիության անդամ եւ գործընկեր երկրների 17 պատվիրակությունների մասնակցությամբ: Հայկական պատվիրակության կազմում են Միհրան Հակոբյանը և Մանե Թանդիլյանը: Այս մասին yerkirmedia.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Համաժողովում ելույթ են ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:

«Խորհրդաժողովի նպատակը եվրաինտեգրացման՝ որպես երկրի ներսում բարեփոխումների աջակցման մեխանիզմի, հարցի քննարկումն Է»,-փոխանցել են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ մեր պատվիրակության անդամ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի արդյունքներին նվիրված Թբիլիսիում Լատվիայի դեսպանատան նախաձեռնած քննարկմանը, որին մասնակցում էին պատգամավորներ, փորձագետներ և դեսպաննե, «հնչած կարևորագույն միտքը Հայաստանի «Եվ-եվ»֊ի քաղաքականության կարևորումն ու որպես հաջողված օրինակի ներկայացումն էր։ Եվրոպացիների մոտ կա ընդհանրական կարծիք առ այն, որ Հայաստանի փորձը կարող է նախադեպային լինել նաև այլոց համար` որպես հաջողված օրինակ»։

mihran-mane-tandilyan

mane-tandilyan-tbilisi2

 

*

*