«Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում»․ Արծրուն Հովհաննիսյան

Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ․․․
karmir-khach-adrbejan-di-handznel

ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ․ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,-գրել է նա։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները