«Միասին կերտենք մեր սրտի մայրաքաղաքը»․ Տարոն Մարգարյանը ամփոփեց քարոզարշավը — Երկիր Մեդիա

«Միասին կերտենք մեր սրտի մայրաքաղաքը»․ Տարոն Մարգարյանը ամփոփեց քարոզարշավը

Նա շնորհակալություն է հայտնել քաղաքական մրցակիցներին։
taron-margaryan (2)
Լուսանկարը՝ photolure-ի

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով՝ ամփոփելով քարոզարշավը:

Գործող քաղաքապետը շնորհակալություն է հայտնել  քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգտակար լինելու իրենց ցանկության համար:

Քաղաքապետի թեկնածուն առաջարկում է միասին կերտել «մեր սրտի մայրաքաղաքը», ապրել Երևանում և հանուն Երևանի:

«Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ունենալ ավելի լավ քաղաքային իշխանություններ, ապրել Երևանում` ավելի արժանապատիվ պայմաններում և ավելի հարմարավետ կյանքով»,- ընդգծել է նա:

 

*

*