Տաջիկստանի նախագահը նույնպես կողմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածությանը

Տաջիկստանի նախագահ հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
tajikstan-zas

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այդ մասին հայտնում է Белта-ն՝  նշելով, որ նման տեղեկություն է հրապարակվել Ռահմոնի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Զասին իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Դուք ծանոթ ես ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասնել է, որ առաջարկել է Զասին այցելել ՀԱՊԿ անդամ երկրներ: Նա կոչ է արել Հայաստանին` ընդունել ու լսել Զասին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները