23:26 - 19.06.2018
876 Դիտում
Այսօր կայացել է թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի՝ «Հայերի բռնի իսլամացումը» խորագրով գրքի շնորհանդեսը: Երկու տարի առաջ լույս տեսած աշխատությունը թարգմանվել է հայերեն: Աքչամը Ցեղասպանություն է համարում բռնի իսլամացումը: Գրքի բաժիններից մեկում նա նկարագրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ զբաղվելու անհնարինության, իր կրած դժվարությունների ու հալածանքների մասին:
Հեղինակի կարծիքով՝ Թուրքիայում առկա ժողովրդավարության խնդիրների պատճառն այն է, որ Թուրքիան չի ընդունում իրողությունը: Նա հույս է հայտնել, թե գիտնականները կհասնեն նրան, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: