Հրազդանում, Թալինում եւ Սպիտակում քաղաքապետ են ընտրում

Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը...
yntrutyun-talin-qaghaqapet

Այսօր Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Հրազդանի, Թալինի եւ Սպիտակի բնակիչները կընտրեն քաղաքապետեր:

Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են  են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:

Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:

Սպիտակում պայքորւմ են գործող ՀՀԿ-ակա քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ մեկ այլ ՀՀԿ-ական` Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը:

*

*