Թալինի քաղաքապետի ընտրություններին, նախնական տվյալով, հաղթել է գործող քաղաքապետը

ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ստացել է 1960 ձայն, ՀՅԴ-ի թեկնածուն՝ մոտ 1033 ձայն:
talin-yntrutyun2

yerkir.am — Հայտնի են Թալինի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները. հիմնական պայքարն ընթացել է  ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի եւ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանի միջեւ:

Ըստ նախնական տեղեկատվության, ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ստացել է 1960 ձայն, ՀՅԴ-ի թեկնածուն՝ մոտ 1033 ձայն: Հայկական վերածնունդ/ՕԵԿ/ կուսակցության թեկնածուն ստացել է 168 ձայն:

Հիշեցնենք, ընտրության օրը Թալինում էին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Երեւանի համայնքների ղեկավարները, օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարոն Մարգարյանի եւ մի քանի նախարարների հետ այցելել էր Թալին եւ քարոզել Արամյանի համար:

Մեկ Մեկնաբանություն
  • Թալինի քաղաքապետի ընտրություններին, նախնական տվյալով, հաղթել է գործող քաղաքապետը — Armenian National Committee of America
    18 Ապրիլի 2016 at 11:59

    […] Source: Yerkir Media Link: Թալինի քաղաքապետի ընտրություններին, նախնական տվյալով,… […]

  • *

    *