Արա Բաբլոյանը կմեկնի Տաջիկստան

Պատվիրակության անդամները կհանդիպեն Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
babloyan-ara

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը:

Այցի շրջանակում նրանք կհանդիպեն Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ:

*

*