«Չեմ կարծում, որ իմ նշանակումից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչ-որ ազդեցություն կունենա մարզում» — Երկիր Մեդիա

«Չեմ կարծում, որ իմ նշանակումից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչ-որ ազդեցություն կունենա մարզում»

«Եկել ենք բոլոր խնդիրներին լուծում տալու...»

Սյունիքի մարզպետի թեկնածու Կարեն Համբարձումյանը պատրաստ է առկա խնդիրների լուծման ուղղությամբ անմնացորդ աշխատել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կարեն Համբարձումյանը, ում  նշանակման հարցը ներառված է կառավարության նիստի հունիսի 8-ի օրակարգում:

Հարցին, թե  խնդրահարույց մարզի մարզպետ եք նշանակվում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը՝ Համբարձումյանը նշեց՝ «Շատ լավ: Եկել ենք բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի»,-  նշեց նա՝ հավելելով, որ իր առաջնահերթ խնդիրը լինելու է «սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»:

Կարեն Համբարձումյանը նշեց, որ չի կարծում, թե իր նշանակումից հետո Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանն ինչ-որ ազդեցություն կունենա մարզում:

Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նա Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:

*

*