Մինչ 2020 թվականը ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 170 միլիոն եվրո

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
svitalski

Եվրամիությունը 25 տոկոսով կմեծացնի Հայաստանի զարգացմանն ուղղվող աջակցությունը՝ տրամադրելով նաև տեխնիկական աջակցություն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նպատակով, որը կկազմի ամենամյա գործողությունների ծրագրի մեծ մասը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մինչ 2020 թվականը միասնական աջակցության շրջանակում կտրամադրվի 170 միլիոն եվրո: Սակայն սա չի սպառում այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել այս համաձայնագրի ստորագրմամբ»,- ասաց պաշտոնյան:

Անդրադառնալով համաձայնագրից բխող քայլերի կատարման արդյունքում սպասվող տնտեսական օգուտներին՝ Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ այս փաստաթուղթը պարունակում է նոր տարրեր, որոնք համադրելի են Առևտրի համաշխարհային կազմակերպության ռեժիմի հետ, միևնույն ժամանակ կարող են ծառայել երաշխիք եվրոպացի տնտեսվարողների ու ընկերությունների համար՝ մեծացնելու առևտրի ծավալն ու ներդրումները Հայաստանում:

 

*

*