#sutNikol նախաձեռնության անդամները բերման էին ենթարկվել հանրային սեփականությունը ոչ նպատակային օգտագործելու համար

Նրանք հայտարարել են, որ դրամահավաք-մրցույթ են կազմակերպում:
sut-nikol

#sutNikol նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիսին հայտնել են, որ իրենք բերման էին ենթարկվել հանրային սեփականությունը ոչ նպատակային օգտագործելու համար:

Այսպիսի մեղադրանքն իրենք մերժում են: Նրանք նաեւ հայտարարել են, որ դրամահավաք-մրցույթ են կազմակերպում: Մրցույթին կհաղթեն այն քաղաքացիներն, ովքեր կներկայացնեն Նիկոլ Փաշինյանի ասած ամենասուտ նախադասությունը՝ արվեստի միջոցով: Հաղթողը կստանա 1.000 դոլարին համարժեք դրամ:

Իսկ դրամահավաքի նպատակով շուտով կհրապարակեն հաշվեհամար, որին ցանկացողները կարող են փոխանցում անել: Նախաձեռնության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ համոզմունք է հայտնել, որ անցյալ տարի ապրիլին տեղի ունեցածն ամենեւին հեղափոխություն չէր: Նա նշել է, որ #sutNikol ակցիան սկսել են խորհրդանշական ամսաթվին՝ ապրիլի 1-ին նպատակ ունենալով կոտրել այն կարծրատիպը, որ Նիկոլ Փաշինյանը լավն է, իր թիմը՝ վատը: «Իրականում՝ ինչպիսին ղեկավարն է, այնպիսին էլ համակարգն է»,- կարծում է նախաձեռնության մասնակիցը:

*

*