Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացու․․․
trdat-sargsyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նրան մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Սուրեն Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին՝ որպես գործընկեր և, ողջունելով նրա վերադարձը հայրենի երկրամաս, համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով:

Մարզպետ Տ. Սարգսյանը կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը: Նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացու և անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը:

*

*