Սուրեն Մանուկյան. «Վստահեցնում եմ, որ գնալու եմ ԱԺ»․ tert.am

ՀՅԴ ռեյտինգային թեկնածուն չի պատրաստվում որևէ մեկին զիջել իր պատգամավորի մանդատը։
suren-manukyan

Տավուշի մարզի թիվ 13 ընտրական տարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանը չի պատրաստվում որևէ մեկին զիջել իր պատգամավորի մանդատը։ Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, թե շատ է հարգում ձայների տոկոսով իրեն հաջորդող վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, սակայն նկատեց՝ ժողովուրդն իրեն է ընտրել։

«Ես Արտավազդ Սահակյանին շատ եմ հարգում՝ որպես մարդ,  շատ բարձ մակարդակի անձնավորություն է, միջազգային ճանաչում ունեցող բժիշկ է։ Բայց եթե ժողովուրդն ինձ է ձայն տվել, ես չեմ պատրաստվում ինչ–որ մեկին տեղս զիջել»,– ասաց Մանուկյանը։

Նորընտիր պատգամավորը նաև հերքեց լուրերը, թե իր վրա կուսակցությունից ճնշումներ կան, ավելին՝ նշեց, թե կուսակցությունը բարձր մակարդակով իրեն շնորհավորել է հաղթանակի առիթով։ Միաժամանակ, Սուրեն Մանուկյանը շեշտեց՝ ինքը գիտի, թե ով է կանգնած նման խոսակցությունների հիմքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

*

*