Սուրեն Կարայանը նախագահականում էր

Նա ներկայացրել է 2017թ. իրականացրած աշխատանքներն ու ու 2018թ. ծրագրերը:
suren-karayan-nakhagah

Հանրապետության նախագահը հյուրընկալել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին: Սուրեն Կարայանը ներկայացրել է 2017թ. իրականացրած աշխատանքներն ու ու 2018թ. ծրագրերը:

Անցնող տարի արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Կարայանի խոսքով՝ 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես, 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձեւավորել առաջիկայի համար:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն այս տարի: Նախարարի զեկուցմամբ, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր` 220 մլրդ դրամ ներդրումներով: 2017թ. արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ:

*

*