Արցախի ՏԻՄ ընտրություններ. Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

Ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:
arcax-yntrutyunner3

Սեպտեմբերի 8-ին Արցախի 228 համայնքներում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել է 41 թեկնածու։ Ըստ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Դավիթ Սարգսյանը՝ 7787 ձայնով։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյանը, որը հավաքել է 3125 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Գրիգորի Սահակյանը՝ 4765 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 7787 ձայն։

Շրջկենտրոններում առավելության են հասել` Շուշիում` Արծվիկ Սարգսյանը, Ասկերանում` Սամվել Աղաջանյանը, Մարտունիում` Հայկ Սարգսյանը, Մարտակերտում` Միշա Գյուրջյանը, Հադրութում` Վահան Սավադյանը, Բերձորում` Նարեկ Ալեքսանյանը, Քարվաճառում` Սերգեյ Չիլինգարյանը:

Ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

*

*