Ադրբեջանն ուշ թե շուտ փոխելու է իր դիրքորոշումը. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանն անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
lxh-naxagahakan

Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է ՀՀ և Ադրբեջանի մակարդակով կազմակերպված հանդիպումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

«Սա, փաստորեն,  ամենաբարձր մակարդակն է, որը թույլ է տալիս քննարկել ամենաբարդ հարցերը, որոշումներ կայացնել, պահպանել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշման փոփոխմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ  դրա համար շատ ժամանակ է հարկավոր, թեև կարծում է՝ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու:

*

*