Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

...հին Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելը նպատակահարմար չեն համարում:
stepan-demirchyan

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) չի մասնակցի առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Պատճառը նրա փոխանցմամբ՝ այդպես էլ չփոփոխված ընտրական օրենսգիրքն է: Ստեփան Դեմիրճյանն ասաց՝ հին ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելը նպատակահարմար չեն համարում:

 

*

*