«Սփյուռքն անում է այն, ինչ ի զորու է». Պարգև սրբազան

Սրբազանը նշեց, որ Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ Արցախյան հակամարտության խնդրի լուծման մեջ:
pargev-srbazan (1)

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության խնդրի լուծման մեջ Սփյուռքի դերակատարմանը, սրբազանը նշեց, որ Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ՝ հայ համայնքները կարող են ակտիվ աշխատել՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում․ «Համանախագահող երկրները կարող են լավ լոբբինգ անել, իրենց ներդրումներով զորացնել Հայաստանն ու Արցախը»։

Հարցին, թե իբրև Արցախի թեմի առաջնորդ՝ արդյոք բավարար է համարում Սփյուռքի տարած լոբբինգը Արցախի ճանաչման հարցում, սրբազանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Սփյուռքն անում է այն, ինչ ի զորու է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որին ներկա է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։

*

*