Անհրաժեշտ է, որ հեղափոխական տրամաբանությունը տեղափոխվի նաև բյուջեի ձևավորման տրամաբանության մեջ. Սպարտակ Սեյրանյան

Հայաստանում սովորություն է դարձել ամեն մի նոր բյուջե կոչել ինչ-որ տերմինով
spartak-seyranyan

Հայաստանում սովորություն է դարձել ամեն մի նոր բյուջե կոչել ինչ-որ տերմինով, այս բյուջեն էլ կոչվում է իներցիոն. ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Նա նշեց, որ կառավարության նշած տրամաբանությամբ, բյուջեն,  իհարկե, իներցիոն է, սակայն բյուջեի նախագիծն իներցիոն է նաև մի շարք այլ պատճառներով: Պատգամավորն ասաց, որ ցանկանում է կանգ առնել մի քանի մտահոգությունների վրա, որոնց հետ առաջիկայում կառավարությունն անխուսափելիորեն շփվելու է:

«Բյուջեի այս նախագիծն առաջին հերթին իներցիոն է նաև իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիներին բյուջեները փորձում են մեթոդաբանական երկու խնդիր լուծել` եղածի վրա հիմնված բյուջե, ուզածի վրա հենված բյուջե, այսինքն` բյուջե, որ ձևավորվում է եղած ռեսուրսների վրա, և բյուջե, որ ձևավորվում է տեսլականի ու ցանկությունների վրա: Երկրորդի պարագայում խանգարող մի հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերի ուղություններն ո՞ւր են տանում, ինչպիսի՞ պետություն ենք ուզում ստեղծել և այլն: Այսինքն` կառավարության բյուջեով պե՞տք է այդ մոդելը ձևավորվի, թե՞ հակառակը` մոդելը մշակվի, և դրա հիման վրա էլ մշակվեն բյուջեներ»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*