Սորոսը կենսականորեն կարևոր է համարում աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը

...նշել է «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
soros (1)

Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունն անհրաժեշտություն է համարում: Այս մասին նա նշել է «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:  

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,-գրել է նա։

Սորոսը կիսվել է նաև «Ինչպես կարող են ԱՄՆ-ի քաղաքականություն կերտողները աջակցել ժողովրդավարությանը Հայաստանում» խորագրով հոդվածով, որը հրապարակվել է Բաց հասարակության հիմնադրամների կայքում: Հեղինակը Տաթևիկ Խաչատրյանն է: Նա պատմում է 2018թ. ապրիլից երկրում քաղաքական գործընթացների, խորհրդարանական արտահերթ ընտրությունների, հայ-ամերիկյան կապերի, ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակությանը տրվող աջակցության ծրագրերի մասին:

*

*