Միջադեպ Սոչիում՝ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև

Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ ...
sochi

Սոչիում անցկացվող 19-րդ  երիտասարդական եւ ուսանողական համաշխարհային փառատոնի ժամանակ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջեւ միջադեպ է տեղի ունեցել:

«Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ և պահանջել վահանակից հեռացնել հայկական պատվիրակության քարտեզը, որում Արցախը պատկերված է եղել որպես Հայաստանի մի մաս»,- ըստ rusarminfo-ի՝ այս մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը:

«Երկարատեւ բանակցություններից հետո ադրբեջանական պատվիրակությանն առաջարկվել է կախել այն քարտեզը, որում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմում: Որքան էլ որ տարօրինակ է, բայց դրանից հետո բոլորը միանգամից հանգստացան»,- ասել է Կոլեսնիկովը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները