Սլովակիան վավերացրել է Հայաստան- ԵՄ համաձայնագիրը

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը
hh-em

Հունիսի 4-ին Սլովակիան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացրել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան:

*

*