Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան. Դավիթ Տոնոյան

«Եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, ապա...»
siria-hayer

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ  պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան», — ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան:

«Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», — ասաց Տոնոյանը:

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողություն կունենան Սիրիայում իր առաքելությամբ:

*

*