Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։
Sindzo-Abe

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:  

Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում:

 

 

*

*