Շվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է...»
Stefan-Lyuve

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ թվում նաև՝ Արևելյան գործընկերության շրջանակում: ԵՄ-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխորացնի մեր հարաբերությունները և կոնկրետ արդյունքներ կարձանագրի Հայաստանի և Եվրոպական միության ժողովուրդների համար»,- մասնավորապես ասված է ուղերձում:

*

*