Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ

ՌԴ ՊՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂ հակամարտության գոտում լարվածություն է արձանագրվել:
shoygu

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարության համաձայն, ՌԴ ՊՆ-ում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂ հակամարտության գոտում լարվածություն է արձանագրվել: Նշվում է նաև, որ այդ տարածաշրջանը գտնվում է ՌԴ ՊՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում:

«Դրա հետ կապված՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու անհետաձգելի քայլերի վերաբերյալ  արտահերթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանկյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագության մեջ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները