Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունեցել նաեւ Սեյրան Օհանյանի հետ

Ռուսաստանը ծրագրում է պահպանել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ:
ohanyan-shoygu

Ռուսաստանը ծրագրում է պահպանել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում Հայաստանի իր պաշտոնակից Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպմանը:

Շոյգուն հիշեցրել է, որ երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորում եւ ապահովում են ավելի քան 50 փաստաթղթեր ու համաձայնագրեր:

«Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը գոհացնում են մեզ: Համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթությունը»,-ասել է Շոյգուն՝ հիշեցնելով, որ հայ բազմաթիվ զինվորականներ են սովորում Ռուսաստանի ռազմական բուհերում, այս տարի էլ ավելի քան 200 սպաների ուսուցման հայտ է տրվել:

«Մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք»,- հավաստիացրել է Շոյգուն:

Սեյրան Օհանյանը եւս հաստատել է՝ պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը դինամիկորեն զարգանում է՝ նշելով, որ այդ համագործակցության վկայություններից մեկը ռուսական օգնությունն է Երեւանին:

Այսօր ավելի վաղ Շոյգուն հանդիպում է ունեցել նաեւ Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ։

*

*