Շիրակի մարզպետ. «Դա իրականությանը չի համապատասխանում»

«Կփորձենք աշխատել՝ օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»։
shiraki marzpet hovsep simonyan

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, արձագանքելով իր պաշտոնանկության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերին,  դրանք անհիմն համարեց:

Մայիսի 19-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ   անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող  իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դրանք լուրջ չեն: «Չգիտեմ ում ցանկությունն ինչ է, բայց լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ, բայց մի բան կարող եմ ասել, որ նման որեւէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե  հիսուն  տոկոսը  ճիշտ է, հիսունը՝  սուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա այդպիսի բան: Կփորձենք աշխատել՝ օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

 

*

*