Շենգենյան վիզայի համար այլեւս պետք չէ դիմել «ՎիզաՄետրիկ»-ին. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը
visa

Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից, տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի  սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի դեսպանատունը հայտարարել էր, որ ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ նորաբաց «ՎիզաՄետրիկ»-ը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է։

*

*