Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Նրա տարածած հայտարարությունում ասվում է...
shengavit

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Նրա տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Սիրելի շենգավիթցիներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Ձեզ հայտնի է, թե իմ ղեկավարած տարիների ընթացքում ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել մեր շրջանը: Արել եմ այն, ինչ կարող էր անել իր շրջանն ու բնակիչներին սիրող յուրաքանչյուր ղեկավար։ Իհարկե, կան նաև բաներ, որ կցանկանայի անել, սակայն չեմ կարողացել կամ չեմ հասցրել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»:

*

*