Շավարշ Քոչարյանը խոսեց ԱԳ նախարարի հնարավոր հրաժարականի մասին

Շավարշ Քոչարյան․ «Այս պահին կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են»
shavarsh

Կառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կառավարության բոլոր անդամներն արդեն իսկ պաշտոնակատարներ են, և ինքը չի կարող նշել, թե ով կշարունակի իր աշխատանքը գործադիր մարմնում:

Լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարական է տալու, Քոչարյանն ասաց. «Այս պահին կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են: Ազգային ժողովն է հաստատելու կառավարության նոր կազմը, իմ անձնական զգացմունքները կարևոր չեն»:

Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին:

*

*