Շավարշ Քոչարյան. «ԱԳՆ-ն դրական եզրակացություն չի տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին»

ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը:
shavarsh-qocharyan

tert.am — ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի  քննարկումը:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ նշելով որ այս պահին նպատակահարմար չէ հարցի ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Ըստ նրա, կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը և ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:

«Կառավարությունը ձեր նախաձեռնությանը դրական եզրակացություն չի տվել»,- հայտարարեց նա և խորհուրդ տվեց ընդանուր առմամբ իրավիճակն ու այսօրվա խնդիրները  տարանջատել տվյալ օրենսդրական նախաձեռնությունից:

Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե այն գործողություններից հետո նորից նույն հունո՞վ պետք է ընթանան բանակցությունները, թե զրոյից պետք է սկսեն:  Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե այսօր խոսել բանակցային գործըթացի մասին անիմաստ է:

«Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, պետք է վստահության միջոցներ կյանքի կոչվեն, չի ապահովված հիմքը»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանը ասաց, որ եթե փոխարտգործնախարարը նշում է, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու է ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին:

«Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղություն եք առաջարկում»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ նախագծի հետ հարցը կապ չունի, թեև կարևոր է: Ըստ նրա՝ փակ նիստին կարող են անդրադառնալ նման հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոստացավ, որ փակ նիստ կլինի առաջիկայում և Բագրատյանին էլ կհրավիրեն:

Իր մոտեցումը ներկայացրեց նաև Արտակ Զաքարյանը, ով ասաց, թե հարցին պետք չպետք է էմոցիոնալ մոտենալ: Ըստ նրա, Ադրբեջանից բացի, այլ երկիր չկա, որ Ղարաբաղի ճանաչմանը դեմ լինի, բայց դա պետք է արվի միջազգային հանրության դիրքորոշմամբ՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում:

«Սա այն պահը չէ, որ ճանաչենք և այս գործողություննորին իրավական ձև տանք: Առաջարկում եմ չտալ դրական եզրակացություն նախագծին՝ հաշվի առնելով մեր ունեցած մոտեցումը՝ այս զգայուն, պատմական համազգային խնդրի նկատմամբ»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, թե այն միջազգային գործընկերներն ինչ արեցին, որ Ադրբեջանը չհարձակվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի վրա։

«Ցույց տվեք, մի փաստաթուղթ, որ դատապարտել է Ադբեջանի ագրեսիան, այդ ե՞րբ են պատրաստվում ճանաչել: Վաճառել եք ձեր սուվերենությունը, գործընկեր չունենք»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանը նշեց, թե միջազգային գործընկերները մի քանի անգամ անդրադաձել են այս խնդրին, հասնել կայուն զինադադրի, ունենալ հստակ երաշխիքներ և իմանալ, որ կետից սկսել ընդհատված բանակցությունները:

Հանձնաժողովն անցավ անդամների ելույթններին, որից հետո հարցի քվեարկություն կլինի:

Մեկ Մեկնաբանություն
  • Շավարշ Քոչարյան. «ԱԳՆ-ն դրական եզրակացություն չի տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին» — Armenian National Committee of America
    16 мая 2016 at 11:59

    […] […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները