Չեմ կարծում, որ Ալիեւը կկարողանա խուսափել հանդիպումից. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել
hh-agn-haytarrutyun-adrbejan

Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել,  և այս ամենն անվերջ շարունակվել չի կարող: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Վերջիվերջո, Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Հիմա հարց` անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են, և միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել է այդ ձևաչափից»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպմանը, փոխարտգործնախարարը նշեց.

«Եթե որևէ բան լինի, կհայտարարվի: Հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռնտու չէ։ Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*