Ադրբեջանը դիվերսիոն փորձով իր դժգոհությունն է արտահայտում. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը մյուս կողմից պարտադրված գնում է քայլերի...
shavarsh-qocharyan-sahman-iravichak-turqia

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սահմանում իրավիճակի լարումը պայմանավորում է արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի դժգոհությամբ:

«Նորություն չէ, որ հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը, որպես կանոն, ակտիվացնում է իր այդ քայլերը: Այստեղ կարելի է մեկ ենթադրություն անել. արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի՝ ուղղված Կասպրշիկի խմբի ընդլայնմանը, ինչն իրեն ձեռնտու չէ և իր դժգոհությունը նա այդպես է արտահայտում: Սակայն Ադրբեջանը մյուս կողմից պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածություններում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձին:

 

*

*