Էդուարդ Շարմազանովը կմասնակցի «ափալ-թափալ կազմակերպած արտահերթ ընտրություններին»

Ֆեյսբուքյան իր էջում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով դիմել է ժողովրդին
sharmazanov-lori

Ֆեյսբուքյան իր էջում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով դիմել է ժողովրդին եւ տեղեկացրել, որ մասնակցում է «իշխանությունների ափալ-թափալ կազմակերպած արտահերթ ընտրություններին»: «Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգևոր և արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ, և դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»,- ասում է Շարմազանովը: Նա տեղեկացրել է նաեւ, որ թեկնածությունը կառաջադրի Լոռու մարզում։

«Կյանքը դեկտեմբերի 9-ից հետո չի ավարտվելու․ ես, իմ ընտանիքը, իմ երեխաներն ապրել ու ապրելու ենք Հայաստան աշխարհում։ Իմ պայքարը հանուն Արցախի է, հանուն Հայաստանի է, հանուն նրա, որ 88-ի իմ ավագ եղբայրների շարժումը պսակվի հաջողությամբ»,- իր եթերն ավարտել է քաղաքական գործիչը։

*

*