Շարմազանովը ՏԻՄ առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն չի սպասում

«Որոշ կուսակցություններ ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»
sharmazanov

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ մրցակցություն չի ակնկալում, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են ձեռնպահ մնալ այդ ընտրություններին մասնակցելուց:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ որոշ համայնքներում, որտեղ բացի ՀՀԿ-ականներից առաջադրվել են նաև ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական թեկնածուներ, կարելի է մրցակցություն ակնկալել, սակայն հիմնական համայնքներում ընտրությունները մրցակցային չեն լինի:

«Որոշ կուսակցություններ, որոնք խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ընդդիմության ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցելու դժվար է խոսել բազմակարծության, ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացման մասին:

*

*