18:46 - 19.09.2018
431 Դիտում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը: