Շարմազանովը Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում

«Ինչպես կուսակցությունը կորոշի․ես պարտաճանաչ կուսակցական եմ»։
sharmazanov

«Ավրորա» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը հայտարարեց․

«Ես մեր գործընկերոջը չեմ պատկերացնում երկրի ղեկավարի, զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնում»։

Դիտարկմանն ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թեկնածուն է, Շարմազանովն ասաց․«Բա մենք ու՞մ թեկնածուն ենք»։

Նա շեշտեց, որ 2017-ի ԱԺ ընտրությունները չի բողոքարկվել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից։

Իսկ թե ինչպես նա կքվեարկի այսօր վարչապետի ընտրության ժամանակ, Շարմազանովն ասաց․ «Ինչպես կուսակցությունը կորոշի․ես պարտաճանաչ կուսակցական եմ։ Սակայն որպես անհատ՝ ունեմ իմ դիրքորոշումը եւ իրեն էլ երեկ ասել եմ, որ  ինքը ինձ չի համոզել եւ ես չեմ տեսնում իրեն վարչապետի պաշտոնում»։

 

*

*