Վաղը կհայտարարվի ՀՀ ապագա նախագահի անունը

Շարմազանովի խոսքով, առաջադրելու են մի անձի, որի անունը շատերը հավանական են համարել:
nakhagahakan

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Տեղյակ եք, որ մարտի սկզբին խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին, որը խորհրդարանական համակարգում ունենալու է պետության գլխի ներկայացուցչական գործառույթ, ուղերձներով հանդես գալու իրավունք: Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն սփյուռքում և Հայաստանում»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ թեկնածութունն առաջարկել է քննարկել ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին՝ մեր կողմից առաջադրվել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում»,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովը լրագրողների հարցին, թե արդյոք այդպես էլ չի հնչեցնի նախագահի թեկնածուի անունը, ասաց, որ նրա անունը հունվարի 19-ին կհայտարարի ՀՀ գործող նախագահը:

«Վաղը կիմանաք»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Միևնույն ժամանակ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որևէ անակնկալ բան չկա՝ ընդգծելով, որ առաջադրելու են մի անձի, որի անունը շատերը հավանական համարել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները