ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում

«ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ»
sharmazanov

yerkir.am— ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, անգամ այն հնարավոր է համարում:

Քիչ առաջ այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

«ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ, որը ռազմավարական է, ծրագրային ու գաղափարական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն հաղթահարել է 5 տոկոսանոց շեմը, ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցույունը չեմ բացառում, նույնիսկ հնարավոր եմ համարում»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Այն հարցին, թե ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՞, Շարմազանովը նշեց, որ մնացած երկու ուժերը ցանկություն չեն հայտնել իրենց հետ կոալիցիա կազմելու, իսկ իրենք էլ զոռով աղջիկ ուզելու ցանկություն չունեն:

Ըստ Շարմազանովի՝ պառլամենտական համակարգում շատ կարևոր է ընդդիմության կայուն և ուժեղ վերահսկողական մեխանիզմները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները