Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չէ. Շարմազանով

Շարմազանովը մեկնաբանել է պետական ապարատում գողության մասին հայտարարությունը
eduard-sharmazanov

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է նիստի ընթացքում: Նա նշեց, որ նիստը վարել է Սերժ Սարգսյանը, քննարկվել են ՏԻՄ ընտրությունները, ներքաղաքական խնդիրներ: Գրում է yerkir.am-ը։

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես կարձագանքի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությանը` պետական ապարատում գողության մասին:

«Ես տեղյակ չեմ: Աշխատանքային պրոցես է, ամեն բան հնարավոր է, կարծում եմ` թերություններ միշտ էլ եղել են: Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը»,- ասում է Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը` «փաստորեն ձեր իշխանությունն ունա՞կ է գողանալու», Շարմազանովն արձագանքեց. «Թող քար նետի նա, ով մեղավոր չէ: Ես բոլոր աննորմալ երեւույթներին լավ եմ վերաբերվում: Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չէ: Եւ ոչ մեկ դատավոր չէ, դատավորը վերեւն է: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Եկեք յուրաքանչյուրս մեր աչքի գերանը տեսնենք»:

*

*