«Ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Շարմազանով

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
bako-sakahkyan-hh-patvirakutyun

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը պսակվելու է հաղթանակով, եւ համոզված եմ, որ ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները